ՆորություններՔո ձայնը

Շուտով, երբ ՀՀ քաղաքացիների 70-80%-ը վստահության քվե տա իշխող ուժին, մարդու իրավունքները հայտնվելու են «ուղիղ նշանառության տակ»

Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը Ֆեյսբուքում գրել է.

«Լսեցի նոր ձայնագրությունը։ Փաստորեն, Վարչապետը նույնպես տեղյակ էր ԱԱԾ պետի և դատավորի կոմունիկացիային (1։05-1։30)։ Վարչապետն լայվով ընդունել է այդ փաստը՝ հավելելով, որ ԱԱԾ պետին հանձնարարել է ապահովել դատավորի անվտանգությունը։ Խոսակցության այդ հատվածը, Վարչապետի պնդմամբ, հանվել է հրապարակված ձայնագրությունից։

Բայց որևէ բացատրություն չներկայացվեց, ըստ իս, ավելի կարևոր հատվածի մասին։ /2։25-2։32 վայրկյանները/։ Երկրորդ հեռախոսազրույցի ընթացքում վարչապետը հարցնում է ԱԱԾ պետին՝ ի՞նչ նորություն կա Քոչարյանի վերաբերյալ։ Պատասխանը՝ բառացի. «Քոչարյանի հետ կապված՝ դատարանում լսում են, հեսա կտան բանը [էլ ի՞նչը՝ բացի կալանքից]։ Քոչարյանը հեսա կըլնի։»։ Ի՞նչ գիտեր գործադիրը, թե դատարանն ինչ որոշում է կայացնելու։

Հետևությունները ցավալի են։ Շուտով, երբ ՀՀ քաղաքացիների 70-80%-ը վստահության քվե տա իշխող ուժին, մարդու իրավունքները, իրավական մշակույթը հայտնվելու են «ուղիղ նշանառության տակ»։

Ո՞վ է կանգնելու դրանց պաշտպանության դիրքերում։ Ո՞վ էր իրավական մշակույթի իսկական կրող և ո՞վ՝ ընդամենը շահագործող»։

Ավելին
Back to top button