Նորություններ

Դատարանը կալանավորեց 64-ամյա հորը սպանած 36-ամյա որդուն. կալանքի միջնորդությունը ներկայացրել էր հատկապես կարևոր գործերով ավագ քննիչը

Այսօր՝ մարտի 12-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության Կոտայքի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սոս Սեդրակյանը միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության ն դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակիչ, 36-ամյա Գևորգ Չոլախյանի նկատմամբ, ով կասկածվում է հորը՝ 64-ամյա Մելքոն Չոլախյանին սպանելու մեջ:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Վարդան Ստեփանյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է ՀԿԳ ավագ քննիչի միջնորդությունը Գ. Չոլախյանը դատարանի դահլիճից տեղափոխվել է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 11-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, Կոտայքի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սոս Սեդրակյանի գլխավորությամբ քննչական փորձարարություն էր տեղի ունեցել Ջրվեժ գյուղի 8-րդ փողոցի 14 տանը:

Քննչական փորձարարության ժամանակ նշված տան բնակիչ, 64-ամյա Մելքոն Չոլախյանի սպանության մեջ կասկածվող, նրա տղա, 36-ամյա Գևորգ Չոլախյանը մանեկենի վրա ցույց էր տվել, թե ինչպես և ինչ պայմաններում է դանակի հարվածներ հասցրել հորը, ով տեղում մահացել էր:

 shamshyan.com 

Ավելին
Back to top button