Նորություններ

37-ամյա քաղաքացին ընկել է Հայրավանք գյուղի եկեղեցու մոտակա ժայռից. վիճակը կայուն ծանր է

Մարտի 3-ին` ժամը 13:23-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի եկեղեցու մոտակա ժայռից քաղաքացին ընկել է (մոտ 17 մ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ԱԻ նախարարությունը։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ա. Ի.-ն (ծնված 1982 թ.) ընկել է քարերի մեջ:

Փրկարարներն Ա. Ի.-ին դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Գավառի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Ավելին
Back to top button