Նորություններ

Օդի ջերմաստիճանը մարտի 3-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով

Հանրապետության տարածքում`

Մարտի 3-ին, 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: 4-5-ն արևմտյան և հյուսիսային շրջաններում, 6-ին, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, մարտի 4-6-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 3-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, 4-ի գիշերը նույնքան կբարձրանա, մարտի 5-6-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 6-8 աստիճանով, 7-ի ցերեկը նույնքան կբարձրանա:

exanak arm 02,03,2018

Երևան քաղաքում՝

Մարտի 3-ին, 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 4-6-ը, 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Մարտի 4-6-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 12-17 մ/վ արագությամբ:

Clipboard0102

Երևան քաղաքի մարտի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝           17.10C (2002 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝              -21.40C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝            3.00C

Ավելին
Back to top button