Նորություններ

Արդեն գրվել է՝ ֆիլմի վերջը, եւ էկրանը մգացե՞լ է. Նիկոլ Փաշինյանը՝ խոստումները չկատարելու եւ Սաշիկ Սարգսյանի մասին

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում լրագողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը՝ անդրադարձել է #sutnikol ֆլեշմոբին։ «Ինչքան հասկացա՝ այդ ակցիայի կազմակերպիչները Սաշիկ Սարգսյանի կողմնակիցներն են»,-ասել է Փաշինյանը։

«Հիմա, օրինակ, Սերժ Սարգսյանի որոշ կողմնակիցներ մեզ մեղադրում են, որ Սերժ Սարգսյանին չենք ձերբակալել, Սաշիկ Սարգսյանի կողմնակիցները մեզ մեղադրում են, որ այս չենք արել, այն չենք արել:

Խորհուրդ եմ տալիս, ոչ մեկը թող չնյարդայնանա, բոլորի պատասխանատվության պահը կգա՝ նրանց, ովքեր ՀՀ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթակա արարք են թույլ տվել: Ցանցերը բռնած՝ փողոցներով վազենք, մարդ բռնե՞նք: Այդպիսի նպատակ մեր առաջ դրված չէ»,-ասել է Փաշինյանը։

Ավելին
Back to top button