Նորություններ

«Ամոթ է, նման ձևով անպատրաստ քաղաքական մեծամասնությունը չպիտի որևէ բան ներկայացնի». Էդմոն Մարուքյան

«Ընդդիմության երկար տարիների պահանջն է եղել, որ անվտանգության սեկտորը լինի խորհրդարանական վերահսկողության ներքո, այն է՝ լինի կառավարության կառուցվածքում: Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ասել է, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը դառնալու են նախարարություններ, սակայն այդ խոստումը կառավարությունը չի իրացրել»,- այս մասին ԱԺ լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավոր Էդմոն Մարուքյանը:

Պատգամավորը նշեց, որ իրենք առաջարկությունների փաթեթ են ներկայացրել, որն իր մեջ ներառում է վերոնշյալն ու ինչպես նաև գյուղատնտեսության ու մշակույթի նախարարությունների պահպանումը, դրանց հետ մեկտեղ՝ Սփյուռքի հարցերում փոխվարչապետի մակարդակով պաշտոն ունենալը: Այս առաջարկները հանձնաժողովի նիստի ժամանակ մերժվել են:

«Այս առաջարկի մերժման հետ կապված որևէ հոդաբաշխ խոսք կամ հիմնավորում չենք ստացել: Ամոթ է, նման ձևով անպատրաստ քաղաքական մեծամասնությունը չպիտի որևէ բան ներկայացնի»,- հավելեց Մարուքյանը:

Մարուքյանը նաև ավելացրեց, որ իրենք չեն հանձնվում և ակտիվորեն զբաղվելու են իրենց առաջարկության լոբբինգով:

Ավելին
Back to top button