Նորություններ

Հարգանքի տուրք ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակին

ՀՀ ոստիկանության կազմավորման 101-րդ տարեդարձին ընդառաջ ապրիլի 15-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդում հիշատակի միջոցառում էր։ Մայրաքաղաքում շուրջօրյա հասարակական կարգ պահպանող ստորաբաժանումը անդառնալի կորուստներ է կրել։ Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված գործընկերների հիշատակին նվիրված միջոցառմանը մասնակցում էին զոհված ոստիկանների ընտանիքի անդամները, հարազատները։ 


Հավերժ փառք հանցավորության դեմ պայքարի առաջնագծում ծառայողական պարտականությունները պատվախնդրորեն կատարելիս զոհված ոստիկանության ծառայողներին։ Նրանք կյանքն են տվել հասարակությանը հանցավորից ու հանցագործությունից պաշտպանելու գործին՝ ծառայակից ընկերներին պատգամելով՝ հանուն իրավակարգի և օրինականության պայքարել առանց նահանջի։

Ավելին
Back to top button