ՆորություններՔո ձայնը

Խանական, մաչոյական, գողական ենթամշակույթի քանդման առաջին, քայլը. Վարչապետը դատարանում վկայի կարգավիճակով

Փաստաբան Գեւորգ Գյոզալյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Վարչապետի այսօր դատարան գնալը և որպես վկա ցուցմունք տալը ավելին է, քան իրավական գործընթացը։ Սա խանական, մաչոյական, գողական, ենթամշակույթի քանդման առաջին, հուսամ ոչ վերջին  քայլն է։

Միաժամանակ այն սկիզբն է դատական համակարգի հեղինակության բարձրացման։ Սա ասիական բարքերով առաջնորդվող հասարակության մտածելակերպի փոփոխությանն ուղղված քայլ է (գիտակցված կամ չգիտակցված, էական չէ), եթե իշխող ուժը հետևողականորեն այս գիծը կարողացավ տանել առաջ, ապա մոտ ապագայում մենք կունենանք հասարակություն, ով այլևս իր մաշկի վրա չի կարող տանել խանական, մաչոյական, գողական, «գաղափարախոսությամբ»  օժտված ղեկավարներին և չինովնիկներին և այդպիսիք հայտնվելու դեպքում՝ տեղում արմատախիլ կանի դրանց կամ դրանք նմանատիպ «գաղափարներով» օժտված այլ պետության ղեկավարների օգնությամբ կբռնաճնշեն այդ հասարակությանը, վերջին մասը ցավալի կարծիք է, բայց այն ևս ունի գոյության իրավունք»:

Ավելին
Back to top button