ՆորություններՔո ձայնը

«Լուրջ ազդանշան Նիկոլ Փաշինյանին՝ համապատասխան հետևություններ անելու համար»

ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Նորայի Նորիկյանն անդրադարձել է կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՀՀ առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանի ձերբակալությանը։ ֆեյսբուքյան իր էջում Նորիկյանը գրել է․

«Եթե ենթադրյալ կաշառք ստանալու պատճառով առողջապահության փոխնախարարի ձերբակալությունը համապատասխանում է իրականությանը, ուրեմն մենք, առանց չափազանցության, գործ ունենք սոցիալական աղետի հետ: 

Նորայր Նորիկյան
Նորայր Նորիկյան

Ինձ համար այլ նշանակություն ունի, երբ այս իրողությունների պայմաններում որևէ կոռուպցիոն հանցագործության կատարման մեջ կարող է կասկածվել ու մեղադրվել նախկին տասնամյակներում կոռուպցիայի մեջ թաթախված որևէ մեկը՝ կլինի նախագահ, թե վարչապետ, նախարար, թե պատգամավոր, դատավոր, թե փաստաբան  և բոլորովին այլ նշանակություն, երբ այսպիսի արարքի համար կարող է կասկածվել, մեղադրվել և արգելանքի վերցվել 2018թ. մայիս ամսից հետո իշխանական որևէ պաշտոն ստանձնած անձ:

Սա խոսում է մեր հասարակության մեջ դեռևս գոյություն ունեցող չարիքի մասին, որից այդպես էլ չենք կարողանում ձերբազատվել:

Մենք որևէ ռեսուրս չունենք՝ թույլ տալու համար այս չարիքի գոյությանը:

Եթե մենք իսկապես ցանկանում ենք կառուցել իրավական ու բարեկեցիկ պետություն, ուրեմն պետք է իսկապես ստեղծենք կոռուպցիայից զերծ հասարակություն ու պետություն, որտեղ զրո հանդուրժողականություն կլինի որևէ կոռուպցիոն դրսևորման նկատմամբ…

Հ.Գ. Սա լուրջ ազդանշան է Նիկոլ Փաշինյանին՝ համապատասխան հետևություններ անելու համար»։

Ավելին
Back to top button