ՆորություններՔո ձայնը

«Արարատը «Զիգզագից» զանգեց ու ասեց, որ ապառիկ չեն տալիս, հաշվի վրա կալանք է դրված». Գոհար Աբաջյան

Այսօր ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունները՝ վարկով ապրանք վերցնելու մասին, հեղեղել են լրատվամիջոցներն ու սոցցանցերը:

ՀՀ վարչապետը հայտարարեց, որ ինքը լվացքի մեքենա ունի վարկով վերցրած և ամիսը վեց հազար դրամ է վճարում, իսկ Արարատ Միրզոյանն ասաց, որ ցանկացել է հեռուստացույց վերցնել, չեն տվել, քանի որ ԴԱՀԿ կալանք է եղել հաշվի վրա:

Ի լրումն Միրզոյանի՝ նրա կինը՝ Գոհար Աբաջյանը, Ֆեյսբուքում գրում է. «Ասեմ, որ լավ ծիծաղել եմ, երբ Արարատը «Զիգզագից» զանգեց ու ասեց, որ ապառիկ չեն տալիս, հաշվի վրա կալանք է դրված: Արփին ու Սամվելն էլ պապայից լուրջ նեղացել էին, քանի որ խոսք էր տվել, որ այդ օրը հեռուստացույց կնայեն»:

Ֆեյսբուքում օգտատերերից մեկը հարցրել է՝ մի՞թե իրենք հեռուստացույց չունեն, Գոհար Աբաջյանը պատասխանել է՝ անկեղծ՝ դեռ ոչ:

Ավելին
Back to top button