Նորություններ

Այլ լուծում հակամարտությանը, քան խաղաղ և բանակցված լուծումը, չի կարող լինել. Ջոնաթան Լաքոթ

ԳԱԼԱ-ի հետ զրույցում Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը, անդրադառնալով Հայաստանի վարչապետի՝ երեկ արած այն հայտարարությանը, որ ինքը չունի Արցախի ժողովրդին ներկայացնելու լիազորություն, և որ Արցախի՝ բանակցային գործընթացին մասնակցություն ունենալու հարցը քմահաճույք չէ Հայաստանի համար, նշեց, որ բավականին երկար և բավականին բովանդակալից հայտարարություն էր, որտեղ հղում է կատարվում նաև բանակցային գործընթացի պարամետրերին՝ նշելով ընդամենը 3 օր առաջ Մինսկի խմբի համանախագահների կողմից համատեղ արված հայտարարությունը:

«Այն հայտարարություն է, որը պետք է ամբողջովին կարդալ առանց որևիցե հատվածների առանձնահատուկ մոտեցում դրսևորելու: Ընդհանուր ուղերձը, որպես այդպիսին, դրական է: Հայտարարությունը ողջունում է Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի ակնկալվող հանդիպումը և ևս մեկ անգամ հիշեցնում, որ այլ լուծում հակամարտությանը, քան խաղաղ և բանակցված լուծումը, չի կարող լինել: Ուստի պատասխանատվությունն առաջին հերթին երկու երկրների վրա է դրվում, այդ թվում նաև բանակցային ձևաչափի առնչությունը»,- հավելեց դեսպանը:

Ավելին
Back to top button