Նորություններ

Փաշինյան ընտանիքը չարաշահել է իշխանությունը

Դիտում էի Աննա Հակոբյանի հարցազրույցը Հ1-ով՝ Պետրոսի հաղորդմանը: Անկեղծ ասած, պիտի ասեմ, որ գուցե մենք բոլորս, Աննայի արտասահմյան այցերը քննարկելիս, ակամա մտել ենք նրա անձնական կյանք, ինչն ինձ համար անընդունելի է: Այդ առումով մարդկայնորեն հասկանալի է, որ Աննան աննախաձելի վիճակում է: 

Հարգելով անձնական կյանքի՝ նրանց իրավունքը, այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ Փաշինյան ընտանիքը չարաշահել է իշխանությունը: Օրինակները քիչ չեն՝ 
— կառավարության շենքում Աննայի ղեկավարած հիմնադրամին գրասենյակ հատկացնելը,
— նույն հիմնադրամի միջոցների համալրումը հայտնի գործարարների միջոցով, որոնք վարժվել են իշխանությունների հրահանգները ֆինանսավորելուց,
— սուպերմարկետներում համատարած արկղներ տեղադրելը,
— արտերկիր մեկնելիս իրենք պետություն են ներկայացնում ,և ընտանեկան շրջագայության հարցեր չպետք է լուծվեն այդ այցերի ընթացքում,
— ընտանիքի անդամներին իշխանության մեջ տեղավորելը,
— չի կարելի անհանդուժող լինել մամուլի և քննադատության հանդեպ, և կեղծ օգտատերերին չպետք է ուղղորդեն քննադատողների դեմ:

Չկայացած ժողովրդավարության պայմաններում միշտ կա գայթակղություն չարաշահելու իշխանությունը: Մամուլը և հասարակական վերահսկողությունը դրա համար են, որ թույլ չտան: 
Ինչպես նաև իշխանությունների՝ անձնական կյանքը հարգելը նույնպես փոխադարձաբար կարևոր է:

ՀԳ –Չնայած Մարտի 8-ը չեմ նշում (սիրում եմ ապրիլի 7-ը), բաց Նիկոլի՝ փողոցում այսօր ձնծաղիկներ բաժանելը սիրուն էր:

Նարինե Մկրտչյան

Ավելին
Back to top button