Նորություններ

ԵԼ. Արսենալ-ԲԱՏԷ. մեկնարկային կազմեր

Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկության 1/16 եզրափակչի պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալը» «Էմիրեյթս» մարզադաշտում կընդունի ԲԱՏԷ-ին: Առաջին խաղն ավարտվել էր բելառուսական ակումբի հաղթանակով` 1:0: 

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:55-ին: Խաղը կսպասարկի իսպանական մրցավարական բրիգադը` Ալբերտո Ունդիանո Մալենկոյի գլխավորությամբ:

Նրան կօգնեն Ռաուլ Կաբանյերո Մարտինեսը և Ինյիգո Պրիետո Լոպես դե Սերայինը

Մրցող թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.

«Արսենալ» — 1. Չեխ 6. Կոսյելնի 7. Մխիթարյան 10. Օզիլ  12. Լիխշտայներ 14. Օբամեյանգ 17. Իվոբի 18. Մոնրեալ 20. Մուստաֆի 29. Գենդուզի 34. Ջակա

ԲԱՏԷ — 48. Շերբիտսկի 4. Ֆիլիպովիչ 8. Դրագուն 15. Սկավիշ 17. Ռիոս 21. Ֆիլիպենկո 22. Ստասևիչ 23. Վոլկով 25. Բագա 26. Միլիչ 27. Սիմովիչ

armsport.am

Ավելին
Back to top button