Նորություններ

Կանխել են Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի տնօրենի ինքնասպանության փորձը

Այսօր՝ փետրվարի 20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները Արաբկիր վարչական շրջանից դեպի Դավիթաշենի կամուրջ տանող հատվածում ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց է մոտեցել մի քաղաքացի և հայտնել, որ Դավիթաշենի կամրջի վրա մի տղամարդ անցել է վտանգավոր եզրագիծը և ցանկանում է կամրջից ցած նետվել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության ՊՊծ գնդի 3-րդ վաշտի ծառայողները կարողացել են հոգեբանական ճիշտ աշխատանքի շնորհիվ այդ քաղաքացուն վտանգավոր եզրագծից անցկացնել անվտանգ վայր, որից հետո նրան տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններին դիմած քաղաքացին Երևանի բնակիչ Տիգրան Պ.-ն է, ով աշխատում է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի տնօրեն: Ինքնասպանության փորձ կատարողը՝ Երևանի բնակիչ Կարեն Ե.-ն, նույնպես Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի տնօրեն է:

Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

 shamshyan.com 

Ավելին
Back to top button