Նորություններ

Վիրավորանք եւ անհեթեթություն․ Աշոտյանը՝ Փաշինյանի ուղերձի մասին

Կրկին փորձ է արվում Արցախյան շարժումը եւ անցյալ տարվա իշխանափոխությունը դնել մեկ հարթության վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Նրա գրառման մեջ, մասնավորապես, ասված է․

«Վարչապետի ուղերձի տեքստը Ղարաբաղյան շարժման կապակցությամբ, որում կրկին փորձ է արվում միեւնույն հարթության մեջ դնել Արցախյան շարժումը եւ անցյալ տարվա իշխանափոխությունը, վիրավորանք է Արացախյան ազատամարտի հերոսների հանդեպ, իսկ պատմության գնահատման տեսակետից՝ անհեթեթություն:

Սա արդեն պետական քաղաքականության մաս է դառնում, որի դառը հետեւանքները իրենց սպասել չեն տա։

Շնորհավոր տոնդ, Ազատ Արցախ»։

Հիշեցնենք՝ Փաշինյանը Արցախի վերածծնդի տոնի առիթով հղած իր ուղերձում նշել էր

«30 տարի անց՝ 2018 թվականի գարնանը մենք իբրև ժողովուրդ, իբրև հասարակություն և իբրև պետություն, կրկին ապրեցինք մի նոր՝ հեղափոխական զարթոնք՝ կրկին ոտքի կանգնելով այն գաղափարների համար, որոնք թանկ են յուրաքանչյուրիս համար։ Մենք ապացուցեցինք նախ ինքներս մեզ, ապա աշխարհին, որ արժանապատիվ և հայրենասեր քաղաքացիներն ենք մեր երկրի, որ հավատարիմ ենք մեր պայքարին և իդեալներին, հավատարիմ ենք Հայաստանի և Արցախի բռնած ազատության ճանապարհին»։

Ավելին
Back to top button