Նորություններ

Բարեկամավան համայնքի միակ առաջին դասարանցին

Բարեկամավան համանքի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է միակ առաջին դասարանցու նկարը՝ կից մակագրությամբ. «Ժամանակին այս դասասենյակում 30֊40 աշակերտական սեղան էր դրված ու բոլորն էլ զբաղեցված։Մեկը մյուսին հերթ չէին տալիս դաս պատասխանելու, երբեմն էլ իրար չէին կարողանում լսել աշակերտների ձայնից։

Այսօր քար լռության և դատարկության մեջ միայն մեկ աշակերտ ու ուսուցիչ են նստած։ Մեկը լուռ հիշում է երանելի տարիները, գնահատակններով լի մատյանը,իրեն սևեռվաց խելացի և հետաքրքրասեր հայացքները, իսկ մյուսը մտածում է, որ իրեն այդպես էլ բախտ չվիճակվեց քաշել դասընկերուհու երկար մազերից, կամ էլ ընկերոջից խնդրի տնային աշխատանքները արտագրել։

Հ.Գ Բարեկամավանի առաջին դասարանն է, որտեղ սովորում է ընդամենը մեկ աշակերտ՝ Ղարաքեշիշյան Արենը։ Դպրոցում ընդամենը 18 աշկակերտ է սովորում»։

52038579_2235153633169548_7172306423215292416_n

Նկարները՝ Լիանա Միքայելյանի

Ավելին
Back to top button