Նորություններ

Սահմանամերձ գոտիներում բիզնես հիմնելու համար գործարարներին անհրաժեշտ են որոշակի երաշխիքներ Տավուշի մարզպետ

Տավուշի նորանշանակ մարզպետ Հայկ Չոբանյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ իրենց առաջնահերթ խնդիրը մարզում տնտեսական ակտիվացումն է, որի շնորհիվ պետք է կանխել միգրացիան.

«Սահմանամերձ գյուղերի հարկային արտոնությունները լուրջ խթան են տնտեսական ակտիվության համար։ Սակայն սա դեռևս չի ռեալիզացվել ՀՀ-ում»,- նշեց Չոբանյանը:

ԳԱԼԱ-ի հարցին, թե նկատվում է արդյոք մարզում հետաքրքրություն ներդրումներ կատարելու ուղղությամբ, մարզպետն արձագանքեց. «Մարզում կան հսկայական հնարավորություններ ներդրումներ կատարելու համար և հսկայական հետաքրքրություն: Այս քանի օրերին ես ծանոթացել եմ նախորդ մեկ-երկու տարիների ընթացքում եղած ակտիվություններին, մենք շատ արագ ընթացք ենք տալու, որպեսզի այդ ներդրումային ծրագրերն ակտիվանան և ալիքի տակ նոր ծրագրեր իրականանան»:

Մարզպետի դիտարկմամբ սահմանամերձ գոտիներում բիզնես հիմնելու համար գործարարներին անհրաժեշտ են նաև որոշակի երաշխիքներ. «Համոզված եմ, որ առաջիկայում մենք հատուկ մարքեթինգային գործունեություն կծավալենք այս առումով, ներդրումային ֆորումների ժամանակ էլ կհրավիրենք գործարարներին։ Հանրապետության տարածքում ամենաշատ հարկային արտոնություններ ունեցող բնակավայրերը հենց Տավուշի մարզում են»,- նշեց նա:

Ավելին
Back to top button