Նորություններ

«Նիկո՛լ Վովաևիչ, ե՞րբ պայմանավորվեցիր արցախյան հարցի շուրջ նման հանդիպումներ ունենալ Ալիևի հետ». Փոստանջյան

«Մենք ցանկանում ենք, որ ապրիլից հետո այլևս մեզ հետ խոսեն պարզ, ներկայացնեն հիմնավորումներ և լինեն անկեղծ, հատկապես Արցախի հարցի հետ կապված»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Ըստ Փոստանջյանի՝ այն փաստը, որ հանրությունը Փաշինյան-Ալիև հանդիպման մասին տեղեկացել է մեկ օր հետո, արդեն կասկածի տեղիք է տալիս: Փոստանջյանի խոսքով՝ հանդիպման բովանդակությունն ամբողջությամբ չի ներկայացվել հանրությանը:

«Փաշինյանը մեկ ու կես ժամ նրա հետ հանդիպում է ունենում և իբրև թե բանակցում է պատմության հետ կապված, իհարկե սրանք արժանահավատ չեն, սրանք ճշմարտության հետ կապ չունեն և ոչ միայն մտահոգության տեղիք են տալիս, այլև խոսում են այն մասին, որ թաքուն՝ առանց հանրությանը տեղեկացնելու, տեղի է ունենում խորը բանակցային գործընթաց»,- ասաց Փոստանջյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 

Ավելին
Back to top button