Նորություններ

Ոչ մի բանից թող չվախենան, մենք ուժեղ ենք. Յուրի Խաչատուրով

Բանակի կազմավորվան 27-րդ տարեդարձի առթիվ հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով քիչ առաջ «Դվին» հյուրանոց է ժամանել նաեւ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, հայտնում է news.am լրատվականը:  Նրան դիմավորել եւ ներս է հրավիրել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Լրագրողների հետ զրույցում նա միայն զինվորներին մաղթել է առողջություն եւ հաղթանակ:  Այլ հարցերի Խաչատուրովը չի պատասխանել: 

Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի գործով Յուրի Խաչատուրովին 2018թ. հուլիսի 26-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

News.am

Ավելին
Back to top button