ՆորություններՔո ձայնը

Կարող ենք վստահորեն ասել, որ Բոլթոնը Նիկոլի հետ Արցախի հարցն է քննարկել. Ս. Դանիելյան

Երբեմն ֆորմալ առումով ճիշտ խոսելն իր մեջ ավելի մեծ սուտ է պարունակում, քան ուղղակիորեն սուտ խոսելը։ Նիկոլը ասում է, որ Բոլթոնի հետ հեռախոսազրույց է ունեցել և Արցախի մասին չեն խոսել։ Ենթադրենք խոսակցության ժամանակ «Ղարաբաղ» բառը չի գործածվել, դա չի նշանակում, որ Արցախի մասին չեն խոսացել։

Բոլթոնն ամեն օր չի զանգում Նիկոլին, ավելին, որքան հիշում եմ առաջին անգամ է զանգել, այն էլ Ալիևի հետ մեկուկես ժամ տևած պատահական հանդիպումից հետո։ Բոլթոնին ԱՄՆ դեմոկրատների մամուլում «ԱՄՆ նախագահ» են անվանում, այնքան մեծ է, իրենց կարծիքով, նրա ազդեցությունը։

Հայաստանի պահով Բոլթոնին կարող է միայն Իրանի և Արցախի հարցը հետաքրքրի, հեռախոս վերցնելու ու Նիկոլին զանգելու այլ պատճառ նա չունի։ Իսկ այդ երկու հարցերն էլ փոխկապակցված են։ Ենթադրենք Բոլթոնի Նիկոլի հետ խոսել է հայ-թուրքական կամ տնտեսական հարաբերությունների մասին, պարզ է, որ դրանք էլ են Արցախի հարցի հետ փոխկապակցված։

Բոլթոնն էլ ինչ «տարածաշրջանային» իրավիճակից է կարող Նիկոլի հետ խոսել, որն անգամ Էջմիածնի իրավիճակի վրա չի կարողանում ազդել։ Այնպես որ, կարող ենք վստահորեն ասել, որ Բոլտոնը Նիկոլի հետ Արցախի հարցն է քննարկել, թեկուզ եթե «Արցախ» բառը չի օգտագործել։

Ավելին
Back to top button