Նորություններ

Եթե Ադրբեջանն իր զիջումներն անի, Նիկոլը կհայտնվի ծուղակում, «գնամ ժողովրդիս հարցնեմ» կատակը Մինսկի խումբը չի ընդունի

«Խորհրդարանը գործադիր իշխանության շարունակությունն է: Խորհրդարանը գաղափարական իմաստով ընդդիմություն չունի»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում հայտարարեց քաղաքագետ Արմեն Աղայանը՝ հավելելով, որ եղած Սահմանադրությամբ և Ընտրական օրենսգրքով այլ խորհրդարան ակնկալել հնարավոր էլ չէր:

«Ազնիվ խոսք, մենք չենք թալանի, ազնիվ խոսք, մենք լավ որոշում կկայացնենք: Եթե լսում ենք ելույթները, բաժակաճառեր են հիշեցնում: Առաջին քաղաքական լուրջ բանավեճը պետք է սպասել մյուս ընտրություններից առաջ»:

Ըստ քաղաքագետի՝ խորհրդարանում եթե նույնիսկ ընդդիմություն ձևավորվի, կձևավորվի «Իմ քայլը» դաշինքից.

«Բայց քիչ հավանական է, որովհետև սուպերվարչապետը նաև սուպերկուսակցապետ է, և սուպերկուսակցապետի կողքին այլ գործիչներ կամ չկան, կամ եղածներն էլ վարչապետին կից գործիչներ են, դրա հավանականություն չեմ տեսնում: Այնպես որ, ընդդիմությունը կձևավորվի խորհրդարանից դուրս»:

Արմեն Աղայանի խոսքերով՝ սուպերվարչապետը սուպերպատասխանատու է՝ հատկապես արտաքին քաղաքական հարցերում.

«Եկեք ուշադիր լսենք, ասում են՝ Փաշինյանը պատրաստ չէ հող հանձնել: Բայց ուշադիր լսենք ելույթները, ասում են՝ պատրաստ չենք, քանի դեռ Ադրբեջանը թշնամական վերաբերմունք ունի: Նույն հայտարարությունն անում էին ՀՀՇ-ականները, Քոչարյանի ժամանակ, Սերժ Սարգսյանի ժամանակ:

Եթե Ադրբեջանը հերթական զիջումն անի, ասի այո, ես այս բաներին համաձայն եմ, Փաշինյանի կառավարությունը կհայտնվի նույն ծուղակում, որում հայտնվում էր Քոչարյանը, Սարգսյանը: Նա պիտի պատասխանի այդ հարցին, ի վերջո, ինքը տարածք հանձնում է, թե ոչ: Ասել՝ ես հիմա գնամ ժողովրդին հարցնեմ գամ, կամ՝ արցախցիները որոշեն, Մինսկի խումբը այդ կատակները չի ընդունի»:

 

Ավելին
Back to top button