Նորություններ

Խնդիրը «Սերժին մերժելու» մեջ չէ

2018-ի գարնանը Նիկոլ Փաշինյանը շարժման հենքում դրեց անձի դեմ պայքարը՝ ընտրելով «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» կարգախոսը: Հարյուր հազարավոր քաղաքացիներ լծվեցին Սարգսյանի ռեժիմին «մերժելու գործին»: Երբ վրա հասավ Սերժ Սարգսյանի հրաժարականը, ՀՀԿ-ն էլ փորձեց նույն խաղի կանոններով խաղալ՝ եթե պայքարը անձերի դեմ է, ուրեմն վարչապետի պաշտոնը կզբաղեցնի Կարեն Կարապետյանը: Փաշինյանը շատ արագ կողմնորոշվեց. փոխվեց մարտավարությունը և տրանսֆորմացնելով առաջադրված պահանջները՝ հարթակը հայտարարեց, որ նպատակը համակարգային փոփոխություններն են, այլ ոչ թե անձերի «ռակիրովկան»:

Պետք է հստակ ընդգծել, որ սա փողոցում կանգնած հազարավոր քաղաքացիների թելադրանք էր. երբ Սերժ Սարգսյանը հեռացավ, մարդիկ չլքեցին հրապարակը, այլ տեղի ունեցավ մոբիլիզացիոն գործընթացը: Անգամ եթե ինչ-ինչ ինտրիգներ և կուլիսային պայմանավորվածություններ էին հնարավոր այս ընթացքում, փողոցը զգոն էր, իսկ ասելիքը հստակ՝ խնդիրը «Սերժին մերժելու» մեջ չէ:

Նույն հրապարակը, որի վրա հենվում է Նիկոլ Փաշինյանը, մի քանի անգամ ճշգրտորեն ուրվագծել է՝ ինչի համար է Փաշինյանին գործուղել պետական ապարատ:

Հիշեցնենք, վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո Փաշինյանը և նրա թիմակիցները հայտարարում էին, թե չեն կարող համակարգային փոփոխություններ անել, քանի որ առանցքային ոլորտներում նախկիններն են դեռևս գլխավոր դերակատարները:

Ավելին
Back to top button