Նորություններ

«Կատարվածը փոքրիկ ահաբեկչություն էր՝ ուղղված Հայաստանի Հանրապետության դեմ». Ալեն Սիմոնյան

«Կատարվածը փոքրիկ ահաբեկչություն էր՝ ուղղված Հայաստանի Հանրապետության դեմ»,- նշեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով ՀՔԾ և ԱԱԾ պետերի հեռախոսազրույցների գաղտնալսմանը:

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ ձայնագրության բովանդակության մեջ չկա մի բան, որը պետք է անհանգստության պատճառ դառնա: Այդ ձայնագրությունը վկայությունն է այն բանի, որ վարչապետի կողմից չկա միջամտություն իրավապահ համակարգին:

Անդրադառնալով զանգով արդարադատության վերաբերյալ ՀՀԿ-ականների պնդմանը՝ Ալեն Սիմոնյանը նշեց, որ եթե իրենք զանգով արդարադատություն ստեղծեին, դահլիճի կեսը նստած չէր լինի:

Ավելին
Back to top button