Նորություններ

Ռուսաստանի հետ հարաբերություններում չկա ճգնաժամ, կա փոփոխություն հօգուտ Հայաստանի. քաղաքագետներ

Բազմաթիվ թելերով Ռուսաստանի հետ կապված անձանց նկատմամբ քրեական հետապնդումը չի կարող լինել Հայաստանի ռազմավարական դաշնակցի սրտով, ուրեմն Ռուսաստանի արձագանքը Մարտի 1-ի գործով մեղադրյալների նկատմամբ բնական է, բայց ոչ նախկին իշխանությունների համար: «Իրենց համար ցանկացած նման անձի կորուստը նշանակություն ունի, մարդիկ, որոնց վրա հենվել է՝ իր շահերը Հայաստանում առաջ տանելու համար, ամեն մի նման ֆիգուրի կորուստը կապիտալի կորուստ է, շատ վատ է նայում, փորձում է ամեն ինչ անել, որքանով է հաջողվում՝ դա է խնդիրը: Արդյո՞ք կարողանում են արդյունքի հասնել»,- ասում է քաղաքագետ Սարո Սարոյանը:

ՔԱՀՀԿ քաղաքական փորձագետ Էդգար Վարդանյանը նշում է. «Այսօր այդ մարդիկ քրեական հետապնդման են ենթարկվում, Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ դա օրինական է, տեսնում է, որ ՀՀ իշխանություններն ունեն լուրջ լեգիտիմություն, և դա մտահոգում է իրենց»:

Քաղաքագետները վստահ են, որ սա չի կարող ազդել Մարտի 1-ի գործի քննության վրա, այն դրված է ներկա իշխանության գործունեության հիմքում: Իսկ դա շարունակելը, վստահ են, չի վնասի հայ-ռուսական հարաբերություններին, կարծում են, որ Ռուսաստանը խնդիր ունի պարզելու Հայաստանի հետ հարաբերությունները: Իրականում քաղաքագետները վտանգներ չեն տեսնում հայկական կողմի համար, միայն նախկին իշխանություններն են, որ փորձում են հարաբերությունները ճգնաժամային որակել:

Ավելին
Back to top button