Մշակույթ/ՊատմությունՆորություններ

«Ազգային սինեմաթեքի կառուցումը նոր շունչ է հաղորդելու Կինոյի տանը»

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը գրեթե մեկ տարի առաջ նախաձեռնել էր նախկին Կինոյի տան տարածքում եռահարկ ժամանակակից թանգարանի՝ Հայաստանի ազգային սինեմաթեքի ստեղծումը:

Կարևորելով Երևանում Ազգային սինեմաթեքի ստեղծումը, ՀՀ կառավարության հանձնարարությամբ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեում վերամշակվել են նախագծա-նախահաշվային փաստաթղթերը, տրվել առավել ժամանակակից և օպտիմալացված լուծումներ:

Օրերս Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը՝ կատարվող աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով այցելել է ապագա մշակութային կենտրոն՝ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանի և նախագծի հեղինակների հետ շրջել այն տարածքում, որտեղ նախատեսվում է իրականացնել Ազգային սինեմաթեքի կառուցումը:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը կարևորել է Ազգային սինեմաթեքի կառուցումը, ինչը կարող է նոր շունչ հաղորդել Կինոյի տանը, դառնալ նոր սերնդի համար ժամանակակից կինոկրթության կենտրոն:

 

Ավելին
Back to top button