Նորություններ

Եթե մայրն էլ կորցնի կյանքը, երեխաները կհայտնվեն որբության շեմին. կնոջը շտապ օգնություն է հարկավոր

Այսօր մեր հայրենակիցներից մի կին զանգահարեց՝ քառասունամյա Մարիամ Բրուտյանը, ով հայտնվել է անելանելի վիճակում. Մարիամն ամուսնացած է և ունի երկու որդի՝ 15 և 12 տարեկան, և երկուսի մոտ էլ ախտորոշված է աուտիզմ: Ամուսինն անցյալ տարի մահացել է, իսկ իր մոտ ախտորոշվել է արգանդի վզիկի քաղցկեղ:

Մարիամը ծնունդով Դիլիջանից է, Երևանում ապրում են Քանաքեռում՝ բարեկամի տանը, և մինչև շաբաթվա վերջ պետք է ազատեն բնակարանը: Մարիամը փնտրում է և՛ մատչելի գնով վարձու բնակարան, և՛ աջակցություն առողջական խնդիրները կարգավորելու համար: Այսինքն, ունենք ընտանիք, որ ունեն և՛ սոցիալական, և՛ առողջական խնդիրներ. եթե մայրն էլ կորցնի կյանքը, երեխաները կհայտնվեն անորոշության և որբության շեմին: Չնայած ունենք և սոցիալական, և առողջապահության նախարարություններ, միևնույն է, կինը դիմում է իր ժողովրդի աջակցությանը:

Հեռախոսահամար՝ +37491 38 74 30:                                                          

ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ բանկում Մարիամ Բրուտյանի անունով բացվել են հաշվեհամարներ.

16041043563200 AMD

16041043563201 USD

16041043563202 EUR

16041043563203 RUR

SWIFT:ARMJAM22

Ավելին
Back to top button