Նորություններ

Կ. Կարապետյանը Գյումրի է մեկնել էլեկտրագնացքով. պաշտոնական

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով Գյումրի է ուղևորվել Երևանի երկաթուղային կայարանից՝ Երևան-Գյումրի-Երևան երթուղում աշխատանքը սկսող նոր ЭП2Д էլեկտրագնացքով:

Կառավարության ղեկավարը ծանոթացել է էլեկտրագնացքի պայմաններին, հնարավորություններին և ողջունել այն Հայաստանում շահագործելու «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի որոշումը:
Էլեկտրագնացքը ՓԲԸ-ի կողմից գնվել է վերջերս՝ ռուսաստանյան «Տրանսմաշհոլդինգ» արտադրող ընկերությունից:

Կարեն Կարապետյանին տեղեկացվել է, որ մարտի 4-ից նոր էլեկտրագնացքը կաշխատի ուրբաթ-կիրակի օրերին էքսպրեսի ռեժիմով՝ առանց բաժանիչ կանգառների, օրը 2 անգամ՝ ժամը 10:00-ին մեկնելով Երևանից Գյումրի և 16:55-ին վերադառնալով մայրաքաղաք:

Երթևեկության տևողությունը կազմում է 1 ժամ 59 րոպե:
Երևան-Գյումրի-Երևան երթուղու մնացած չվերթները դեռ սպասարկվում են հին շարժակազմով:

13479_am_3

Ավելին
Back to top button