Նորություններ

Հայ կանանց ճակատը հայտարարում է, թե ճակատի անդամ Հասմիկ Սարգսյանը հարձակման է ենթարկվել

Հայ կանանց ճակատը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ սույն թվականի փետրվարի 24-ին, երեկոյան ժամը 20:40-ի սահմաններում տեղի է ունեցել հարձակում ճակատի անդամ Հասմիկ Ռոբերտի Սարգսյանի բնակության վայրում՝ Ա․Տիգրանյան 3 հասցեում։ «Երբ ես մոտենում էի Ա․Տիգրանյան 3 շենքի 1-ին շքամուտքին, ինձ արագ քայլերով մոտեցավ մի երիտասարդ տղամարդ, գլխարկը աչքերին քաշած, կարճ, մուգ գույնի բաճկոնով, և ձեռքի մեկ շարժումով հարվածելով ինձ՝ անմիջապես հեռացավ։

Ես, նրա հեռանալուց անմիջապես հետո, մտնելով շքամուտք, որտեղ լուսավորություն կար, նկատեցի, որ նրա հարվածի ուղղությամբ, այսինքն՝ թևիցս ահագին ներքև բաճկոնս կտրտված էր, որը կարող էր առաջանալ միայն սուր կտրող գործիքի միջոցով։ Նշեմ նաև, որ սա իմ դեմ կատարված երրորդ մահափորձն է։

Առաջինը տեղի է ունեցել 2017 թվականի սեպտեմբերի 9-ին, Ժիրայր Սեֆիլյանի դատավարության ժամանակ, երբ ոստիկանության բազմաթիվ ծառայողների աչքի առջև հանցագործը 7 սանտիմետր երկարություն ունեցող բիզ էր խրել Շենգավիթի դատարանի բակում կայանված իմ մեքենայի անիվի մեջ»,-նշել է Հասմիկ Սարգսյանը:

Հայ կանանց ճակատից տեղեկացնում են, որ կատարվածի վերաբերյալ վաղը ոստիկանություն հանցագործության մասին հաղորդում են ներկայացնելու:

Ավելին
Back to top button