ՆորություններՎճարովի

Հայաստանի բնակչության թիվը նվազում է, ՌԴ-ում քաղաքացիություն ստացող հայերի թիվը տարեցտարի ավելանում է

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող զեկույց՝ 2017 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում:

Ներկայացված են նաև ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ նոր տվյալներ:

Ըստ այդմ, երկրի բնակչության թվաքանակը 2018-ի հունվարի մեկի դրությամբ կազմել է 2 միլիոն 972 հազար 900 մարդ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2 միլիոն 986 հազար 100-ի փոխարեն: Այսինքն, ըստ պաշտոնական վիճակագրության, բնակչության թիվը 13 հազար 200-ով պակաս է նախորդ տարեսկզբի ցուցանիշից։axyyy1

2017-ի ընթացքում Հայաստանից ավելի շատ մեկնել են, քան ժամանել: Այսինքն երկրից սահմանային անցակետերով կատարված մուտքերի ու ելքերի տարբերությունը բացասական է շուրջ 26 հազար 400-ով:

/LimiteText/

axyy2

Նվազել է ծնունդների թիվը.

2017-ին Հայաստանում ծնվել է 37.699 երեխա, ինչը 2.893-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: 2017-ի ընթացքում մահացածների թիվը կազմել է 27.367 մարդ 2016-ի 28.226-ի փոխարեն:

Բացի այդ, նվազել են ամուսնությունները, ավելացել ամուսնալուծության դեպքերը:

Հիմնականում ո՞ր երկրներ են արտագաղթում հայաստանցիները

Ընդհանուր առմամբ վիճակագրությունը փաստում է, որ ՀՀ քաղաքացիները հիմնականում մշտական բնակության են մեկնում Ռուսաստանի Դաշնություն: ՌԴ ներքին գործերի նախարարությունը հրապարակել է 2017 թվականի ընթացքում ՌԴ քաղաքացիություն ստացած օտարերկրացիների թիվը: Ըստ այդ ցուցակի՝ 2017թ.-ին ՌԴ քաղաքացիություն է շնորհվել Հայաստանի 25.144 բնակչի:

Ըստ Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի միգրացիայի հարցերով գլխավոր վարչության տվյալների՝ 2011թ. Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն են ընդունել Հայաստանի Հանրապետության 7.848, 2012թ.՝ 13.176, 2013թ.՝ 16.550, 2014թ.՝ 11.223, 2015թ.՝ 8.368 և 2016թ.՝ 22.264 քաղաքացիներ: Իսկ 2016 թվականին Ռուսաստանի Դաշնությունում կացության կարգավիճակ ստացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների թիվը կազմել է մոտ 19.000 մարդ: 

Արտագաղթողների մյուս՝ փոքր մասը մշտական բնակության համար մեկնում է ԱՄՆ, Թուրքիա, Ուկրաինա, Ֆրանսիա:

Միայն 2015թ. Հայաստանից 2500 ՀՀ քաղաքացի է շահել ամերիկյան Գրին քարտ ու մեկնել Հայաստանից:

2007թ.-ից ի վեր Գրին քարտ է շահել ավելի քան 13 հազար ՀՀ քաղաքացի, նրանցից 1277-ը՝ միայն 2016 թվականին:

Հերմինե Մկրտչյան

Ավելին
Back to top button