Նորություններ

ՄԻՊ-ը քննարկման ընթացակարգ է սկսել դատապարտյալին կարանտինային խցում սահմանված ժամկետից շատ պահելու հարցով

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ «Արմավիր» ՔԿՀ դատապարտյալը սահմանված 7 օրվա փոխարեն արդեն երկու ամիս կարանտինային խցում է» վերտառությամբ հրապարակման հիման վրա սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ է սկսել: Այս մասին ՄԻՊ աշխատակազմը ՀՔԱ Վանաձորի գրասենյակին հայտնել է 2018 թ. հունվարի 30-ին՝ էլեկտրոնային փոստի միջոցով:

ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները քննարկվող հարցի կապակցությամբ մանրամասն տեղեկություններ ստանալու նպատակով արդեն կապ են հաստատել Կազմակերպության հետ: Հիշեցնենք՝ «Արմավիր» ՔԿՀ դատապարտյալ Է. Տ.-ը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխվելուց հետո՝ 2017 թ. դեկտեմբերի 1-ից մինչ օրս կարանտինային խցում է: Մինչդեռ ՀՀ Քրեակատարողական օրենսգրքի դրույթների համաձայն՝ կարանտինային խցում դատապարտյալը 7 օրից ավել չի կարող պահվել:

Այդ հարցով Է. Տ.-ի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ա. Զալյանը դիմել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչություն: Սակայն Վարչության պետի տեղակալ Ա. Համբարձումյանը դիմումի պատասխանում շրջանցել է կարանտինային խցում սահմանված ժամկետից ավել պահելու հարցը և չի մեկնաբանել այն:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Ավելին
Back to top button