Նորություններ

ԵԱՀԿ-ն օպերատիվորեն պետք է իրագործի ԼՂ շփման գծում դիտորդների ավելացման համաձայնությունը. Լավրով

Ռուսաստանը կարծում է, որ ԵԱՀԿ-ն կարող է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում իրագործել այն պայմանավորվածությունները, որոնց շուրջ կողմերն ավելի վաղ համաձայնության էին եկել:

 Այս մասին Իտալիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անջելինո Ալֆանոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«2016 թվականի հունիսին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հանդիպմանը, որին մասնակցում էին նաև համանախագահները, պայմանավորվածություն էր ձեռք բերվել շփման գծում դիտորդների թիվը մի քանիսով ավելացնելու վերաբերյալ: Այդ ժամանակվանից ի վեր աշխատանքներ են տարվել դրա ուղղությամբ: Այժմ կողմերը մոտ են այդ պայմանավորվածությունը կյանքի կոչելու նպատակով հստակ պարամետրերի համաձայնեցմանը, և մենք կարծում ենք, որ ԵԱՀԿ-ն կարող է օպերատիվ կերպով այն գործի դնել»,- հայտարարել է Լավրովը:

artsakhpress.am

Ավելին
Back to top button