Նորություններ

Սիրիայում նոր պաշտպանության նախարար է նշանակվել

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Ֆահեդ Ֆրեյջայի փոխարեն պաշտպանության նախարար է նշանակել գլխավոր շտաբի պետ Աբդուլլահ Այյուբային:

SANA-ի փոխանցմամբ՝ Մուհամեդ Մազին Ալի Յուսեֆը նշանակվել է արդյունաբերության նախարար, իսկ Իմադ Աբդալա Սառան՝ տեղեկատվության նախարար: Գործակալությունը նշում է, որ սա նոր տարում Ասադի առաջին որոշումն է:

artsakhpress.am

Ավելին
Back to top button