Նորություններ

Քաղաքական ծաղրանկարները որպես քաղաքական համակարգի դեմ պայքարի միջոց

Medialab համացանցային կայքի ներկայացուցիչները, հաշվի առնելով, որ քաղաքական ծաղրանկարներն ամբողջ աշխարհում շատ ազդեցիկ միջոց են հանդիսանում անդրադառնալու երկրում տիրող քաղաքական իրավիճակին, որոշել են հենց ծաղրանկարների միջոցով պատկերավոր կերպով ներկայացնել մեր երկրում առկա զավեշտալի և անօրեն իրադարձությունները:

Համացանցային խումբը մոտ մեկ տարի նախապատրաստվել էր քաղաքական ծաղրանկարների ցուցահանդեսին՝ գտնելով, որ նմանատիպ միջոցառումները քաղաքական համակարգի վերափոխման դեմ պայքարելու ավելի լավ միջոց են հանդիսանում, քան բողոքի ակցիաները և հանրահավաքները:

Սակայն ծրագրի ղեկավար Մարիաննա Գրիգորյանը նշեց, որ ցուցահանդեսի անցկացման վայրի հետ կապված մի շարք դժվարություններ են եղել.

Մարիաննա Գրիգորյան
Մարիաննա Գրիգորյան

«Ի սկզբանե իմանալով, որ ցուցահանդես ենք կազմակերպելու և տարածք է մեզ հարկավոր, շատերն էին համաձայն տրամադրել մեզ այդ տարածքը, սակայն իմանալով, թե ինչ ցուցահանդեսի մասին է խոսքը, հրաժարվում էին՝ նշելով, որ դա չափազանց վտանգավոր է, և չեն պատրաստվում վտանգել իրենց գործունեությունը: Վանաձոր քաղաքում նույնպես տարածքի հետ կապված խնդրի առաջ կանգնեցինք և որոշեցինք բացօթյա կազմակերպել ցուցահանդեսը»,- նշեց Մարիաննա Գրիգորյանը՝ հավելելով, որ մեծ տպավորություններ ունի Վանաձոր քաղաքից, մարդիկ բավականին ոգևորվել են և դրական գնահատել այս քայլը:

Վահե Ներսիսյան
Վահե Ներսիսյան

Ծաղրանկարիչ Վահե Ներսիսյանն, ում նկարները նույնպես տեղ էին գտել ցուցահանդեսում, նշեց, որ իր նկարներում փորձել է ներկայացնել երկրում առկա թերությունները, իսկ ծաղրանկարների թեմաներն ընտրելիս օգտվել են նաև լրատվամիջոցների տեղեկություններից:

Ի սկզբանե Medialab համացանցային խումբը որոշել էր, որպեսզի քաղաքական ծաղրանկարների ցուցահանդեսը կազմակերպվեր նաև մարզերում, սակայն դիմել են մի քանի համայնքների ու մերժում ստացել, առանց պատճառաբանությունների:

Երևանում նույնպես տեղի կունենա քաղաքական ծաղրանկարների ցուցահանդեսը, սակայն տարածք չունենալու պատճառով այն կիրականացնեն Մաշտոցի պուրակում՝  բացօթյա:Sequence 02 mkkl mjmj kokiunio

 Արաքսյա Հակոբյան

Ավելին
Back to top button