Նորություններ

Հյուսիսային Կորեան պատրաստվում է պատերազմի. Euronews

  • Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հրամայել է հատուկ պատրաստվածության բերել երկրի միջուկային ուժերը ցանկացած պահի օգտագործելու համար, հաղորդում է Euronews-ը:

«Հյուսիսային Կորեան փոփոխություններ է մտցրել իր ռազմական հայեցակարգում, ինչը հնարավորություն կտա հասցնել առաջին միջուկային հարվածը: Կորեական թերակղզում իրավիճակը ծայրաստիճան լարված է եւ վտանգավոր»,-հայտնել են հարավկորեական լրատվամիջոցները:

Հյուսիսկորեական ղեկավարության հայտարարությունը հաջորդել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից այդ երկրի նկատմամբ նոր խիստ պատժամիջոցներ կիրառելու որոշմանը:

ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո խոսնակ Ջոն Քերբին արձագանքել է հայտարարությանը՝ նշելով, որ Փխենյանի գործողությունները մեկ անգամ եւս փաստում են միջազգային հանրության կողմից պատժամիջոցներ կիրառելու ընդհանուր դիրքորոշման անհրաժեշտությունը:

Աղբյուր՝ Euronews

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button