Նորություններ

Ցուցադրականությո՞ւն, թե՞ հաշվետվություն. քննարկում են Փաշինյանի կառավարության 100 օրը

Կառավարության 100 օրերն ամփոփող հանրահավաքի ժամանակ վարչապետ Փաշինյանի հայտարարությունների մեծ մասը ոչ այլ ինչ էր, քան պոպուլիզմի դրսևորում. այս համոզմունքն է կիսում քաղաքագետ Արմեն Բադալյանը: Եթե նա Հանրապետության հրապարակը հռչակում է մարմին, որտեղ կայացվելու են որոշումներ, ապա պետք է հստակ ներկայացնի այդ մարմնի ձևավորման ընթացքը: Հայաստանը միջնադարյան երկիր չէ, որտեղ որոշումները կայացվեն նման եղանակով:

Ցանկացած հարց, որին անդրադարձել է Փաշինյանը, Բադալյանի դիտանկյունից քննադատության է ենթակա, օրինակ, կոալիցիայի մերժումը վարչապետի կողմից, ըստ նրա, միայն հավասարության հանդեպ անհանդուրժողականության արտահայտություն է, քանի որ կառավարության ղեկավարը չի ցանկանում իրենց կողքին կանգնած ԲՀԿ-ին և ՀՅԴ-ին տեսնել հավասար դիրքերում: Նույն մոտեցումն է տնտեսության, կոռուպցիայի դեմ պայքարի նոր իշխանության նախաձեռնությունների հանդեպ, որևէ ուղղությամբ չի տեսնում զարգացման հայեցակարգ, փոխարենը սպառնալիքների տարափ էր տեղում դատական համակարգի հասցեին, կարծում է Բադալյանը:

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ևս տեսնում է ցուցադրականություն՝ վարչապետի 1-ին 100 օրը որակելով զգացմունքային, բայց սա իրենց չի խանգարում զորակցել նոր կառավարությանը:

Ավելին
Back to top button