Նորություններ

Արտակարգ դեպք Արարատի մարզում. 06-ը վերածվել է մոխրակույտի. կան վիրավորներ

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում ВАЗ 2106 մակնիշի 42 ԼԼ 475 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դաշտաքար գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակի հենասյանը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով հրդեհ է բռնկվել և ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ այդ պահին նշված հատվածով կանչի վայրից Վեդիի հիվանդանոց մեկնելիս են եղել նշված հիվանդանոցի բժիշկները, ովքեր ճիշտ կողմնորոշվելով ու վտանգելով իրենց կյանքը, քանի որ կար վտանգ, որ հնարավոր է՝ ավտոմեքենայի գազաբալոնը պայթեր, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վարորդին, նրա կնոջն ու 2 երեխաներին, որից հետո տեղափոխել են Վեդիի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի և ավագ տեսուչ Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Հրշեջ-փրկարարները օպերատիվորեն ժամանած «Գազպրոմ Արմենիա» ընկերության Արարատի գազի վարչության աշխատակիցներն ու քաղաքացիները կարողացել են կանխել կրակի տարածումը, իսկ հետո մարել այն:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորներից 3-ին տեղափոխում են Երևան՝ Այրվածքաբանության կենտրոն:

9696602b1edca6a4bc56ec7f9a7bbe02 cd3b3ceafb897c3c45d31cd6f781f72c e79c286e26d3bbb262ce11297255c028 b37709dec9ae48f45bf9df182a9f01d0

shamshyan.com 

Ավելին
Back to top button