Միջազգային

«ՌԴ զինված ուժերը ՌԴ քաղաքացիներին սպառնալիքի դեպքում կպատասխանեն». Լավրով

Ռուսաստանի Զինված ուժերը պետք է ՌԴ քաղաքացիներին սպառնալիքի դեպքում գործելու լիակատար պատրաստի վիճակում լինեն, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը RT հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ: «Եթե մեզ վրա հարձակվեն, մենք, անկասկած, կպատասխանենք: Եթե մեր օրինական շահերը, ռուսների շահերը անմիջական կերպով հարձակման ենթարկվեն, ինչպես դա տեղի ունեցավ օգոստոս ամսին Հարավային Օսիայում, ես այլ հնարավորություն չեմ տեսնում, քան միջազգային իրավունքի հետ լիակատար համապատասխանությամբ պատասխան տալը:

ՌԴ քաղաքացիների վրա հարձակումը հարձակում է ՌԴ վրա»,- հայտարարել է նախարարը: «Մենք երբեք չենք հերքել, որ սահմանին հավելյալ զորքեր ենք մոտեցրել: Ինչպես և Ուկրաինայի իշխանություններն են զորքերը ՌԴ սահմանին մոտեցրել` դրանք տեղակայվել են արևելյան ու հարավային շրջաններում»,- ասել է Լավրովը` պատասխանելով ռուսական զորքերը Ուկրաինայի սահմանին մոտեցնելու վերաբերյալ հարցին: Ընդ որում, նախարարը նշել է, որ ՌԴ տարբեր շրջաններում զորավարժություններ երկրի իշխանությունները պարբերաբար են անցկացնում:

Ավելին
Back to top button