Միջազգային

Պետդեպը Ռուսաստանին կոչ է արել գազի մատակարարումը չկիրառել որպես քաղաքական զենք

Ռուսաստանը պետք է շարունակի գազի մատակարարումը ուկրաինական գազատրանսպորտային համակարգով: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Հիզեր Նոյերթը:

«Գազի մատակարարումը եւ տրազիտը երբեք չպետք է դառնա քաղաքական զենք: Մենք սպասում ենք, որ «Գազպրոմը» գազ կմատակարարի Ուկրաինայի տրանզիտային խողովակաշարով, ինչն ամրագրված է Ստոկհոլմի արբիտրաժի որոշմամբ: Ռուսաստանը պետք է ապացուցի, որ հանդիսանում է գազի հուսալի մատակարարար»,-ասել է Նոյերթը:

Փետրվարի 28-ին Ստոկհոլմի արբիտրաժը պարտավորեցրել է ռուսաստանյան «Գազպրոմին» ուկրաինական «Նաֆտոգազին» վճարել 4,63 մլրդ դոլար՝ տրանզիտի համար անհրաժեշտ ծավալի գազ չմատակարարելու համար: Երկու ընկերությունների վեճի արդյունքում «Գազպրոմը» պետք է վճարի 2,56 մլրդ դոլար:

Մարտի 2-ին «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտնեց, որ ընկերությունը պատրաստվում է խզել պայմանագրերը «Նաֆտոգազի» հետ:

Աղբյուր՝ gordonua.com

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button