Միջազգային

Ընթրիք երկնքում. Dinner in the Sky-ը բացվում է Թբիիլիսիում

Աշխարհի ամենաանսովոր ռեստորանային ցանցերից մեկը՝ Dinner In The Sky-ն արդեն հաջորդ ամսվա ընթացքում կմեկնարկի աշխատանքները Թբիլիսիում: Այս մասին տեղեկացրել է ընկերությունը:

Dinner In The Sky-ն առաջարկում է երկրի բնակիչներին ու հյուրերին ընթրել թռչնի թռիչքի բարձրության (50 մետր) վրա գտնվող սեղանների շուրջ: Հյուրերի անվտանգությունն ապահովելու համար օգտագործվում են հատուկ ամրագոտիներ, նրանց բարձրացնում են վերամբարձ կռունկով։ Հարթակը նախատեսված է 22 հաճախորդի համար: «Երկնային» ռեստորանում կգտնվեն նաև մատուցողներն ու խոհարարները: Ռեստորանային այս ընկերությունը անվտանգության 100 տոկոսանոց երաշխիք է տալիս:

«Ճախրող» ռեստորանը կբացվի մայիսի 15-ին Կոջորիի (Թբիլիսիից 15 կմ հեռավորության  վրա) «Բիոլի» վելնես-հանգստավայրի տարածքում: Այցելուները հնարավորություն կունենան համտեսելու վրացական ճաշատեսակներ և գինի:

«Dinner In The Sky»-ը Կոջորիում ամենօրյա ռեժիմով երեք անգամ երկու ժամանոց ընթրիք կկազմակերպի: Առաջինը գինու դեգուստացիան է, որը կմեկնարկի 17:00-ին: Այստեղ մեկ հոգու մասնակցությունը կարժենա 199 լարի (մոտ 75 դոլար): Հաջորդ երկուսը՝ ճաշն ու ընթրիքն են: Մեկ հոգու մասնակցությունն այս դեպքում կարժենա 325 լարի (ավելի քան 120 դոլար):

Կազմակերպության տարածած տեղեկության համաձայն, «Dinner In The Sky»-ը 5 միլիոն դոլարի չափով ներդրում է արել ռեստորանի կառուցման հարցում: Ռեստորանը կաշխատի միայն գարնանը և ամռանը:

Ակնկալվում է, որ 2020 թվականին նման ռեստորան կկառուցվի նաև Բաթումիում:

Առաջին Dinner In The Sky-ը բացվել է Բելգիայում՝ 2006 թվականին:

aliq.ge

Ավելին
Back to top button