Միջազգային

ՌԴ-ում կինը 4 երեխաներին պահել է անմարդկային պայմաններում. նրանք երբեք չեն լվացվել, մանկապարտեզ եւ պոլիկլինիկա չեն գնացել

Մերձմոսկովյան խնամակալության ծառայության աշխատակիցները ՌԴ Միտիշչի քաղաքի բնակչուհուց վերցրել են նրա 4 երեխաներին, քանի որ կինը նրանց թաքցրել է պետությունից եւ պահել աղտոտ բնակարանում՝ արտաքին աշխարհից լիակատար մեկուսացման մեջ, տեղեկացնում է lenta.ru-ն: Այդ մասին հայտնել է Միտիշչիի խնամակալության ծառայության պետ Օլգա Ֆեդոսեեւան:

Ոստիկանություն բողոքով դիմել է մուտքի դռնապահը, ով հարեւանների հետ միասին նկատել է, որ անչափահասները՝ 3 տղա եւ 1 աղջիկ, դեկտեմբերից փողոց դուրս չեն գալիս: Բնակարան ժամանած ոստիկանները երեխաներին հայտնաբերել են պահարանում ծվարած:

Նրանց խոսակցականը թույլ զարգացած է եղել, արտահայտվել են միավանկ խոսքով, կեղտոտ են եղել, երբեք չեն հաճախել դպրոց, մանկապարտեզ կամ պոլիկլինիկա: Նրանցից ոչ մեկը պատվաստված չի եղել:

«Երեխաների խոսքերից պարզ է դարձել, որ նրանք երբեք չեն լվացվել, չգիտեն, թե ինչ է ջուրը: Հոգեբանները նշել են, որ նրանք թերզարգացած են: Կրտսեր երեխայի մարմնակազմությունից դատելով՝ նա 3 տարեկան է»,-հայտնել է Ֆեդոսեեւան:

 

Աղբյուր՝ lenta.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button