Միջազգային

Ստամբուլում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհվել է 3, վիրավորվել 12 մարդ

Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհվել է 3, տուժել՝ 12 մարդ, այս մասին հայտնում է Անադոլու գործակալությունը:

Միջադեպը տեղի է ունեցել առափնյա Քարթալ շրջանի Օրհանթեփե թաղամասում: Փլուզված շենքում 27-30 մարդ է բնակվել, սակայն հայտնի չէ, թե որքան մարդ է գտնվել շենքում փլուզման պահին: Վնասվել են նաեւ բազմաթիվ տրանսպորտային միջոցներ:

Դեպքի վայր են ժամանել Թուրքիայի խորհրդարանի նախագահը եւ այլ բարձրաստիճան անձինք:

003_New folder_thumbs_b_c_121f3ac659cdf3e327385b60a1434f2e

Ավելին
Back to top button