Միջազգային

Կա մտավախություն, որ Փարիզի Աստվածամոր տաճարը չի հաջողվի փրկել

Կրակի ճիրաններում հայտնված Փարիզի Աստվածամոր տաճարը հնարավոր է չհաջողվի փրկել: Նախնական տեղեկությունների համաձայն, կրակը վերջնականապես հնարավոր կլինի մարել առավոտյան։ Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է շուրջ 400 հրշեջ։ Ֆրանսիայի վարչապետը հերոսական է անվանել տաճարի հրդեհի մարման գործում հրշեջների գործողությունները։

Փարիզի հրշեջ ծառայության խոսնակը նշել է, որ առաջիկա 1-2 ժամերը վճռական են Փարիզի Աստվածամոր տաճարը փրկելու հարցում:

Ավելին
Back to top button