Միջազգային

Նեպալի օդանավակայանում ինքնաթիռ և ուղղաթիռ են բախվել միմյանց

Նեպալի Լուկլա օդանավակայանում միմյանց են բախվել Summit Air ավիաընկերության ինքնաթիռ և ուղղաթիռ, ինչի հետևանքով առնվազն 2 մարդ մահացել է: Այս մասին հայտնում է  «Корреспондент»-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին:

Նշենք, որ  միջադեպը տեղի է ունեցել կիրակի առավոտյան: Երկու զոհերից բացի կան նաեւ տուժածներ, որոնց թիվը ճշտվում է:

Տեղի բնակիչները պատմել են, որ 9N-AMH ինքնաթիռը ընթացել է Manang Air ընկերության ուղղաթիռի ուղղությամբ, որը կանգնած է եղել օդանավակայանի տարածքի մաս կազմող կայանատեղիում:

Ավելին
Back to top button