Միջազգային

Լենինգրադի մարզում դպրոցահասակ աղջիկները հաճույքի համար տուն են հրդեհել

ՌԴ Լենինգրադի մարզի Տուրիշկինո գյուղում երեք դպրոցահասակ աղջիկներ մասնավոր տուն են հրդեհել՝ տեսանյութը համացանցում հրապարակելու նպատակով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Այդ մասին հայտնել է միջադեպի ականատեսներից մեկը: ԱԻՆ-ի տվյալներով՝ 24 քմ մակերեսով տունն այրվել է:

Ականատեսի խոսքերով՝ հրդեհի հեղինակները դպրոցահասակ երեք աղջիկներ են եղել, որոնք այրել են տուփերը, գցել տան մեջ եւ դիմել փախուստի: Նա հայտնել է, որ տունն իր ուժերով կառուցել է մի կին, սակայն ընտանեկան խնդիրների պատճառով շինարարական աշխատանքները չի շարունակել:

Աղջիկներից մեկի հայրը խոստացել է փոխհատուցել վնասը:  

Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button