Միջազգային

ԱՄՆ-ն Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պաշտոնական Վաշինգտոնն Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ճանաչում է ահաբեկչական կազմակերպություն, հայտնում է BBC-ն:

Սա առաջին դեպքն է, երբ Վաշինգտոնը որեւէ այլ պետության զինվորական ստորաբաժանմանը պաշտոնապես ահաբեկչական կազմակերպության որակում է տալիս:

Շուրջ 100 հազար անդամ ունեցող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ձևավորվել է 1979 թ.-ին Իրանում տեղի ունեցած Իսլամական հեղափոխությունից հետո՝ պաշտպանելու կրոնական կառավարման համակարգը: Այն ուղղակիորեն գործում է երկրի հոգևոր առաջնորդի ենթակայության տակ: Այն նաև քաղաքական ուժեղ ազդեցություն ունի ու նաև վերահսկում է երկրի տնտեսության մեծ մասը:cbcefa3cbfe77b4399b304160f031f16 wide_4ecf78fb9674ed935b6ad8efc31d2137

Ավելին
Back to top button