Միջազգային

Կրեմլում կայացել է Պուտին-Էրդողան հանդիպումը

Մոսկվայում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների ներկայությամբ Կրեմլում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Մինչ  ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 8-րդ նիստին մասնակցելը, նախագահները  տեղեկացրել են, թե ինչ հարցեր են քննարկվելու  կայանալիք նիստում։  Ըստ Էրդողանի՝ քննարկվելու են ռազմական, քաղաքական, տնտեսական, էներգետիկ և մշակութային ոլորտներին առնչվող տարբեր հարցեր։ Թուրքիայի նախագահը հայտնել է, որ նիստի ավարտից հետո ստորագրվելու է 3 պայմանագիր։

Էրդողանը կարևորել է ռուս-թուրքական համագործակցությունը Սիրիայում գործող տարբեր ահաբեկչական կազմերպությունների դեմ պայքարում։

Անդրադառնալով տնտեսական հարցերին՝ Թուրքիայի նախագահը հիշեցրել է, որ 2017-ի համեմատ 2018-ին Թուրքիայի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը ավելացել է 15 տոկոսով։ Էրդողանի խոսքով՝ իրենք ակնկալում են, որ 2019-ին ռուս-թուրքական առևտրաշրջանառությունը կհասնի 100 մլրդ դոլարի։

Աղբյուրը հիշեցնում է, որ  Էրդողանի հետ Ռուսաստան են մեկնել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը,  գանձապետարանի և ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը  և առևտրի նախարարՌուհսար Փեքջանը։

ermenihaber.am

Ավելին
Back to top button