Միջազգային

Օդեսայի նահանգապետը չի լքի պաշտոնը. նա հրաժարվել է ենթարկվել նախագահ Պորոշենկոյի հրամանին

Օդեսայի նահանգապետ Մաքսիմ Ստեպանովը հրաժարվել է լքել պաշտոնն Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի՝ իրեն պաշտոնանկ անելու հրամանից հետո:

Ստեպանովը պարզաբանել է, որ իրեն առաջարկ է եղել պաշտոնը թողնելու դիմում գրել դեռեւս ապրիլի 5-ին: «Ես հրաժարվեցի այդ առաջարկից, քանի որ ես դիմում գրելու ցանկություն չունեի: Ինձ պաշտոնանկ անելու հրաման ստորագրելով՝ Պետրո Պորոշենկոն վերազանցել է իր լիազորությունները»,-ասել է նա:

«Դա շատ տարօրինակ փաստաթուղթ է, որը, իմ համոզմամբ, իրավաբանների եւ ցանկացած ուսանողի համոզմամբ, ոչ մի ընդհանուր բան չունի Ուկրաինայի օրենսդրության հետ: Նահանգապետերին պաշտոնից ազատում կամ նշանակում են նախագահները, սակայն միայն նախարարների կաբինետին ներկայացնելուց հետո»,-ավելացրել է Ստեպանովը:

Մաքսիմ Ստեպանովն Օդեսայի նահանգապետ էր նշանակվել 2017թ.-ի հունվարին՝ Միխայիլ Սաակաշվիլիի պաշտոնանկությունից հետո:

Նրա պաշտոնազրկումը կապում են այն փաստի հետ, որ նահանգում նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթանակ է տարել ոչ թե Պորոշենկոն, այլ նրա հիմնական մրցակից Վլադիմիր Զելենսկին՝ հավաքելով ձայների 41,26%-ը: Վերջինս ավելի բարձր արդյունք արձանագրել է միայն երկրի 2 այլ նահանգներում՝ Դնեպրոպետրովսկում (45,34%) եւ Լուգանսկում (43,96%):

 

Աղբյուր՝ currenttime.tv

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button