Միջազգային

Հաֆթարի բանակը ռազմական ճամբար, մի քանի քաղաք եւ օդանավակայան է գրավել. Լիբիայում իրավիճակը սրվում է

Խալիֆա Հաֆթարի Լիբիական ազգային բանակը վերահսկողության տակ է վերցրել Տրիպոլիի հարավում գտնվող Յարմուք ռազմական ճամբարը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

2011թ.-ին երկրի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի սպանությունից հետո Լիբիայում երկիշխանություն է: Երկիրը փաստացի կառավարում են միջազգային հանրության կողմից ճանաչված համաձայնության կառավարությունը՝ Ֆայիզ Սարաջի գլխավորությամբ, եւ Աբդալլահ աթ-Թանիի ղեկավարած նախարարների ժամանակավոր կաբինետը, որին աջակցում է Խալիֆա Հաֆթարը:

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին Հաֆթարը հայտարարել էր մայրաքաղաք Տրիպոլին գրոհելու մտադրության մասին: Նրա ղեկավարած ռազմական ստորաբաժանումներն ակտիվորեն շարժվեցին մայրաքաղաք եւ առանց մարտերի գրավեցին հարավ-արեւմուտքում գտնվող մի քանի շրջան, միջազգային օդանավակայանը, նաեւ վերահասկողության տակ վերցրեցին Գուրյան եւ Սուրման քաղաքները:

Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությանն աջակցող զինված զորամիավորումները հայտարարեցին հակահարձակման մասին եւ սկսեցին «Ցասման հրաբուխ» ռազմարշավը:

Արեւմտյան երկրները Լիբիայից տարհանում են իրենց քաղաքացիներին, իսկ ԱՄՆ-ը զորքերը դուրս է բերել այդ երկրից:

1344243283_0_65_2400_1415_600x0_80_0_0_768beeea4e9dde3f2c8880deda6e5030

Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button