Միջազգային

Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ բանակցել՝ առանց զոհողությունների մտադրության

Ուկրաինայի նախագահական ընտրությունների առաջատար Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ արեւմտյան ներկայացուցիչների ներկայությամբ անհրաժեշտ է Դոնբասում խաղաղության մասին խոսել Ռուսաստանի հետ, նաեւ նշել է, որ պատրաստ է բանակցությունների ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, տեղեկացնում է ria.ru-ն:

«Դադարեցնել հրաձգությունը, որպեսզի մեր տղաներն այլեւս չզոհվեն: Ի՞նչ կարող ենք անել դրա համար. շարունակել Մինսկի համաձայնագրի իրագործումը, որը պետք է բարեփոխվի: ՌԴ հետ բանակցություններում պետք է լինի նոր ձեւաչափ՝ արեւմտյան ներկայացուցիչների մասնակցությամբ»,-ասել է Զելենսկին:

Նա նշել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցություններին՝ միաժամանակ պնդելով, որ տարածքների եւ մարդկանց զոհողության չեն գնա: Զելենսկին հայտնել է, որ Դոնբասում կրակի դադարեցման հապշտապ քայլեր են անհրաժեշտ:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում ընտրությունները կայացել են մարտի 31-ին: Առաջին փուլի առաջատարները Վլադիմիր Զելենսկին եւ Պետրո Պորոշենկոն են, ովքեր միմյանց հետ ուժերը կչափեն 2-րդ փուլում՝ ապրիլի 21-ին:

 

Աղբյուր՝ ria.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button