Միջազգային

Առաջին զոհերը Լիբիայում. ՄԱԿ-ը փորձեր է անում տարհանել վիրավորներին եւ քաղաքացիական անձանց

Ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի ղեկավարած Լիբիական ազգային բանակի եւ Ազգային համաձայնության կառավարության զինված ուժերի միջեւ բախումների ժամանակ Տրիպոլիում զոհվել է 21 մարդ: Այդ մասին հայտնել է տեղի հեռուստաընկերությունը:

Լիբիայում ՄԱԿ-ի առաքելությունը պահանջել է հակամարտության կողմերից՝ 2-ժամյա հրադադար հաստատել՝ վիրավորներին եւ քաղաքացիական անձանց տարհանելու նպատակով:

Հաֆթարի բանակը մայրաքաղաքի երկնքում արդեն օդային գործողություններ է ձեռնարկել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությանն աջակցող զինված զորամիավորումները հայտարարել են Լիբիական ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարի գլխավորած զորքերի դեմ ձեռնարկված հակահարձակման մասին: «Ցասման հրաբուխ» օպերացիայի մասին հայտարարությունը տարածել էր զինուժի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Մուհամմեդ Քանունոն:

Իսկ ապրիլի 4-ին Հաֆթարն էր հայտարարել մայրաքաղաք Տրիպոլին գրոհելու մտադրության մասին: Նրա ղեկավարած ռազմական ստորաբաժանումներն ակտիվորեն շարժվում են դեպի Տրիպոլիի հարավ:

 

Աղբյուր՝ aif.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button